Աջափնյակի մետրոյի նախագծի 2-րդ փուլն ավարտված է
Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների երկրորդ փուլը ևս ավարտվել է, մինչև տարեվերջ կավարտվի նաև նախագծման երրորդ փուլը, ինչն էլ հնարավորություն կտա հաջորդ տարվանից սկսել շինարարությունը:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, միջնաժամկետ ծախսային ծրագրում շինարարական աշխատանքների համար նախատեսված է 4 մլրդ դրամ: