«Սուսերով պար» վիրտուալ ցուցադրության շնորհանդեսը` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՀՀ ԿԳՄՍՆ «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» դրամաշնորհի ֆինանսավորմամբ ստեղծվել է «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրությունը:
Այսօր՝ ժամը 15:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Այ Իքս-Թեք» ընկերության և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցության արդյունքում ստեղծված «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրության շնորհանդեսը:
Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան վիրտուալ իրականության (VR) ակնոցների միջոցով՝ վիրտուալ տարբերակով հայտնվել կոմպոզիտորի աշխատասենյակում և հետևել «Գայանե» բալետից մի հատվածի՝ «Սուսերով պարի» ստեղծման գործընթացին:
VR ակնոցով այցելուները կտեսնեն Արամ Խաչատրյանին՝ ստեղծագործական ակտիվ իրավիճակում. նա նվագում է, մոտենում է գրասեղանին, մտորում և նոտագրում է, հնչում է «Սուսերով պարի» երաժշտությունը: