Մաշա Մնջոյանը «Սլավյանսկի բազար» մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի
Վիտեբսկում անցկացվող «Սլայանսկի բազար» երգի միջազգային մրցույթի Գրան պրիին է արժանացել Հայաստանի ներկայացուցիչ Մաշա Մնջոյանը, հայտնում է BelTA-ն։
Երկու մրցութային համերգների արդյունքներով լավագույն վեցյակում են հայտնվել Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Իտալիայի, Ուզբեկստանի և Ղազախստանի ներկայացուցիչները։
Միջազգային ժյուրին առաջին մրցանակը շնորհել է բելառուս Սամիր Ելչիևին։ Երկրորդը բաժին է հասել ռուս Ելիզավետա Սլիշկինային եւ իտալացի Ագապեին։
Երրորդ տեղը կիսել են ղազախստանցի Կուրալայ Մեյրամբեկը և Ուզբեկստանը ներկայացնող Մալիկա Խակիմովան։
Մաշան եղել է ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների «Եվրատեսիլի» մասնակից, ինչպես նաև մասնակցել է «Նովայա վոլնա» մրցույթին:
Երգչուհին նաև դարձել է ավստրալական The VOICE-ի կիսաեզրափակչի մասնակից։