Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ 

Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Համերգը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում:

Կառավարությունն ակնկալում է, որ Սնուփ Դոգի համերգին կմասնակցի 20000-25000 մարդ:

Բացի այդ, ակնկալվում է, որ համերգին մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5000-6000 զբոսաշրջիկ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն