Երևանում կտեղադրվի Ազնավուրի արձանը. քաղաքացիները կարող են առցանց քվեարկել նախընտրելի տարբերակի օգտին
2024 թվականին մեծանուն շանսոնիե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը:
Հուշարձանի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը (հանձնաժողովի 12 հոգանոց կազմում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Ազնավուրի ընտանիքի անդամներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ):
Գործընթացի մասնակցայնությունն ապահովելու և տեղադրվելիք արձանի ընտրության հարցում քաղաքացիների կարծիքները հաշվի առնելու նպատակով՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ը, քաղաքացիները կարող են քվեարկել ներկայացված նախընտրելի նախագծի օգտին:
Առավելագույն ձայներ ստացած էսքիզ-նախագիծը կներառվի և կարտացոլվի հանձնաժողովի քվեարկության արդյունքներում (հանձնաժողովի երկու անդամի քվեարկության «կողմ» ձայնի չափով):
Նախագծի տարբերակաները՝ այստեղ: