ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում ունեցած ելույթին.

«Ա՛յ տղա, որ տենց առանց ամաչելու հելել Եվրոպական խորհրդարանում ելույթ էիր ունենում, որ ՀՀ-ն թավշյա հեղափոխությունից հետո դառել ա ժողովրդավարական երկիր, էն ո՞վ էր չագուչը ձեռը գնացել ընտրապայքարի: Էն ո՞վ ա, որ ով իր կամքին հակառակ ընտրվում ա ՏԻՄ ղեկավար, հաջորդ օրը կալանավորվում ա։ Դու չե՞ս էս ամենի ճարտարապետը, ԵԽ-ում քեզ սրբի տեղ ես ներկայացնում: Ընդեղ էլ մի քանի աննորմալ ծափ են տալիս, թե քո ինչի՞ն են ծափ տալիս՝ ո՛չ տեսքդ ա երևելի, ո՛չ գաղափարդ։ ՀՀ-ում այսօր բռնապետություն է:

Ամերիկայի ընկերներիցս մեկը զանգեց հարցրեց, թե ճիշտ ա՞, որ Նիկոլ Փաշինյանը մահացել ա։ Ես, հավատալով լուրի հավանականությանը, հարց տվեցի ֆեյսբուքյան էջում՝ ճիշտ ա՞, որ մահացել ա։ Երկու կեղծ էջից ընդամենը մուֆլոնները, գիտեք ինչ ա, հայկական ցեսղատեսակի ոչլխար, հայհոյանք գրեցին։ Մնացած բոլորը անխտիր ասում էին՝ ոչ թե մահացել ա, այլ սատկել ա, ո՜ւր ա լսենք էդ լուրը։ Քո մասին էր, Նիկոլ։ Մի քանի հարյուր մեկնաբանություն էր․ մի հոգի չասաց՝ վայ, ափսոս, օղորմի իրան։ Սաղ ասին՝ երբ է սատկելու, որ մենք լսենք էդ լուրը։ Սա՛ է քո ժողովրդական հեղինակությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն