Այս երկրում վաղուց իրավունք չկա, կա իշխանության կամքը և հլու-հնազանդ կատարողներ. Արծվիկ Մինասյան
Այս իշխանության կողմից արդեն ավանդույթ է դարձել, մարդկանց ապօրինի ձերբակալու են և առանց հիմքերի պահում անազատության մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Լևոն Քոչարյանի կալանավորմանը:
«Իշխանությունը փորձում է նման քայլերով ցույց տալ, որ ինքը բոլոր կարմիր գծերը պատրաստ է անցնել հանուն իր աթոռի և իշխանության: Երեկվա ԵԽԽՎ-ում էլ Փաշինյանի ելույթը միայն աթոռը պահելու մասին էր»,-ասաց նա: