Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր փառատոնի մրցութային ծրագրում է
Վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր փառատոներից մեկի՝ Ամստերդամի IDFA-ի միջազգային մրցույթին է մասնակցում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը: Արցախյան 44-օրյա պատերազմին Շողակաթ Վարդանյանը ծնողների հետ անհայտ կորած եղբորն է փնտրել՝ Սողոմոնին: Ամբողջ ընթացքը նկարել է, 3 տարվա նկարահանումները տեղ են գտել ֆիլմում:
Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ֆիմին, գրում է։
«Աննկարագրելի կարևոր ու եզակի փառատոնային նվաճում՝ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը աշխարհի թիվ 1 վավերագրական փառատոնի մրցութային ծրագրում է։
Զգացված եմ, որ առաջիններից եմ եղել, ուվ վստահություն է ունեցել դիտելու այս ֆիլմի սաղմնային նյութը, որն անհնար է երբևէ մտքից հանել։ Ուրախ եմ, որ մեծ կինոմենթոր Մարինա Ռուբեժկինան տվեց ֆիլմին իր մասնագիտական օրհնությունը ու կրկնակի ուրախ եմ, որ 2 տարի առաջ դեռ կազմավորման փուլում ֆիլմը՝ որպես դեռ ընթացքի մեջ գտնվող նախագիծ, միջազգային փորձագիտական ժյուրիի կողմից արժանացավ գլխավոր մրցանակի Ոսկե ծիրանի GAIFF Pro կրթական-արտադրական հարթակում։
Շնորհակալություն Շողակաթին իր սիրելի եղբոր՝ 44-օրյա պատերազմին կյանքը տված դաշնակահար Սողոմոնին ու հազարավոր եղբայրներին ամենաֆիզիկական իմաստով՝ լույս դարձնելու համար»։