Ընդդիմությանը խփելն արդյո՞ք օգնում է իշխանությունը փոխելուն. Արթուր Խաչատրյան
«Երեք տարի ինչ ասել ենք՝ ճիշտ ենք ասել, Փաշինյանն ինչ ասել է, սխալ է ասել, որովհետեր 3-5 տարի մենք անընդհատ գլորվում ենք դեպի անդունդը»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ընդդիմությունը ձախողվել իշխանափոխության հարցում:
Արթուր Խաչատրյանը հնշեց, որ պետք է փոխել իշխանությունը՝ միաժամանակ հարցադրելով. «ընդդիմությանը խփելն արդյո՞ք օգնում է իշխանության փոխելուն»:
«Հասարակության մեջ, քաղաքական ներկապնակի վրա կա-չկա, բայց միակ լուրջ ինստիտուցիոնալ ընդդիմությունը մենք ենք, ԱԺ-ում հավաքվածներն է և անում ենք այն, ինչ-որ ընդդիմությունը պետք է անի, քննադատում ենք իշխանությանը…Նաև ինչ-որ ձևով փորձում ենք մարդկանց մոբիլիզացնել փողոցում, ինչքան կարողանում ենք, բայց նայեք, թե այլընտրանքային ընդդիմությունը ինչքան մարդ է փողոց բերում և, ավելին ասեմ, նայենք , թե այս իշխանությունը ինչ աջակցություն ունի փողոցում՝ Երևանի քաղաքապետի ընտրությունը դրա ամենավառ վկայությունն է»,-ասաց Արթուր Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: