Ցանկացած դավաճանական գործողություն այսուհետ փաթեթավորելու են «խաղաղություն» բառով . Մամիջանյան
«Հայրենիքի հանձնումը և դավաճանությունը, շնորհավորում եմ, արդեն լոգո ունի»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկի» մասին Փաշինյանի հայտարարությանը:
«Ցանկացած հակահայական գործունեություն փաթեթավորվելու է «խաղաղություն» բառով՝ խաղաղության կապիտուլացիա, խաղաղության հող հանձնել, դա իրենց բրենդինգն է»,-ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով. « Փաշինյանը խաղաղությունից երբ խոսել է զոհեր են եղել. սարսափում եմ, երբ ինքը խոսում է խաղաղութունից«:
«Գրանադայում ՀՀ-ն հաղթանակ չի գրանցել, առնվազն անկլավների մասով անասելի խոցելիություն է ստացել՝ երկու միջպետական կարևոր ճանապարհի կորստի։ Սյունիքը միացնող՝ Տիգրանաշենի ճանապարհը վերանում է, Տավուշի հատվածում Ադրբեջանը վերահսկողություն է ունենալու», - ասաց նա։