«Փաշինյանն ու իրա խմբակն առկա գործընկերների հետ հարաբերությունները «դորդուբեշ են արել», հիմա նորն են որոնո՞ւմ»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «ՀՀ-ն նոր գործընկերներ է փնտրում» Փաշինյանի հայտարարությանը։ Թե՝ դա ինչ արդյունք է ունենալու, պատգամավորը վստահեցնում է, որ փնտրտուքի արդյունքը նույնն է լինելու, ինչ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ, օրինակ, մեր հարևան Իրանի և Վրաստանի օդային ճանապարհը փակ էր։

Հայկ Մամիջանյանը նշեց, որ որպես ՀՀ քաղաքացի, իհարկե, միշտ չէ, որ գոհ է լինում ռազմավարական դաշնակցի, նաև այլ գործընկերների, միջազգային կառույցների գործելաոճից։ «Բայց իմ և նրանց տարբերությունը նրանում է, որ ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում այս կրծքանշանի արժեքը,  ԱԺ պատգամավորը , երբ գործընկեր երկրների դեմ հնչեցնի մեղադրանքներ։ Դրա համար գոյություն ունեն աշխատանքային այլ գործիքներ՝ փակ հանդիպումներ։ «Լայքի» խաթր, «վյուի» խաթր երկիրը վտանգի տակ դնելը․․․ Որովհետև, երբ  դաշնակցի կամ գործընկերոջ մասին հրապարակին բան ես ասում անձնապես քեզ չեն պատասխանում, հետևանքը պետությունն է կրում, մանավադիշխող խմբակի պարագայում»,-ասաց նա։

Ըստ Մամիջանյանի՝ եթե ՌԴ-ն զենք չի տալիս՝ Փաշինյանի մեղքն է, քանի որ իրենից առաջ զենք վաճառում էին, նույնիսկ անվճար էին տալիս։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն