ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը գրում է. «Վազգեն Սարգսյանի դահիճներն իդենտիկ են դավաճան նիկոլի տերերի հետ:

Նիկոլին բերեցին Հայաստանը ջարդելու, Արցախը վերացնելու համար: Ճիշտ այն նպատակը, որին ուզում էին հասնել սպանելով Վազգեն Սարգսյանին: Սերժ Սարգսյանին ամեն գնով հեռացրեցին իշխանությունից, որպեսզի անպաշտպան թողնեն Հայաստանն ու Արցախը:

Հայկական ուժեղ պետությունը քայքայելու համար Հայաստանում կազմակերպվել է երկու ահաբեկչություն:

Առաջինը` հոկտեմբերի 27-ին: Վազգեն Սարգսյանի սպանությունը Հայաստանի ու Արցախի դեմ էր:

Երկրորդը 2018-ին: Սերժ Սարգսյանի դեմ կազմակերպվածը Հայաստանի ու Արցախի դեմ էր:

Նիկոլին հեռացնելով ու պատասխանատվության ենթարկելով շատ մեծ է հավանականությունը, որ այսուհետ կդիմակայենք հայկական պետության դեմ կազմակերպվող ահաբեկչություններին»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն