Այսօր ԱԺ բակում՝ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշտակին հարգանքի տուրք մատուցելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անրդանիկ Քոչարյանն ասաց՝ տպավորություն ունի, որ Հոկտեմբերի 27-ը ժողովրդի համար բացահայտված է։ Խնդիրն այն է, թե իրավական առումով բացահայտումներն ինչ ընթացք պետք է ունենան։

«Գիտեք, որ Գլխավոր դատախազի հանձնարարականով գործն այնուամենայնիվ ստացել է իր շարունակությունը, քննչական մեր օպերատիվ խումբն աշխատում է այդ ուղղությամբ, և լիահույս եմ, որ դեռ կա հնարավորություն այդ ցանկալի բացահայտումներին հասնելու համար։ Գիտեք, որ այսօր շատ ցանկալի վկաներ գոյություն չունեն, մի մասը տարօրինակ հանգամանքներում մահացել է, ինչ-որ մարդիկ կան։ Կան նաև այն ծավալուն հատորները, որոնց մեջ կարող են գտնել բազմաթիվ դրվագներ, համոզված եմ, որ գտել են, որի ուղղությամբ պետք է զարգանա։ Վերջին հաշվով բոլորդ մոռացել եք՝ ուր է  Ալիկ Հարությունյանը, նա քանի դեռ կա, գործը շանս ունի բացահայտելու»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա, Գլխավոր դատախազությունը չէր կարող ամբողջ ծավալով ներկայացնել, թե ինչ աշխատանք էր կատարված, և այդ ճյուղավորումներն ինչպիսի հանգուցալուծման առաջ կկանգնեցնեն այդ գործի ավարտական եզրահանգմանը։ Սակայն Անդրանիկ Քոչարյանը համոզված է, որ այն ծավալուն գործը, որը թողնված է որպես ժառանգություն գործը շարունակելու համար, բավականին մեծ հույս է ներշնչում դեռ ցանկալիին հասնելու հնարավորությունների առումով։

«Այսօր կարևոր վկաներ գոյություն չունեն, Տիգրան Նազարյան, շատերը մեկուսարանում անհասկանալի պատճառով մահացան, Հունանյան եղբայրների քեռին։


Կարծում եմ՝ կարևոր վկաներից մեկն այն ժամանակ համարվում էր Ալեքսան Հարությունյանը, շատ կարևոր գործում  ներառված, նաև կալանքի տակ գտնվողները Հոկտեմբերի 27-ից հետո ունեցան հնարավորություն ոչ միայն կեղծիքի դետեկտորով չանցնելու, այլև ազատ արձակվեցին։ Ազատ արձակվելուց հետո նաև պետք է քննությունը, ենթադրում եմ, լսեր այդ մարդկանց։ Վերջերս նկատեցի, որ Հմայակ Հովհաննիսյանը, այն ժամանակ Կարեն Դեմիրճյանի կուսակցության անդամներից մեկը, որը վկայություններ էր տվել, հիմա էլ էր ցանկանում կոնկրետ մարդկանց հետ առերեսումներ անել։ Կարծում եմ՝ մինչև հաջորդ Հոկտեմբերի 27-ը՝ 25-րդ տարելիցը լրանալը, Դատախազությունը մեր հասարակությանը կարող է ներկայացնել ցանկալին, որին արդեն 25 տարի է՝ մեր ժողովուրդը սպասում է»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն