Ամերիկյան Tesla ընկերության ինժեները ենթարկվել է ռոբոտի հարձակման. դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Օսթին քաղաքում ընկերության գործարանում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, երկու ականատես սարսափահար հետևել են՝ ինչպես է ռոբոտը հարձակվում իրենց գործընկերոջ վրա. խոսքն այն ռոբոտի մասին է, որը նախատեսված է եղել նոր ձուլված ալյումինե մեքենաների մասերը բռնելու և տեղափոխելու համար:

Ռոբոտը տղամարդու վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս ծրագրային ապահովում էր ծրագրավորում երկու անսարք Tesla ռոբոտների համար. ռոբոտի մետաղյա ճանկերը խրվել են աշխատողի մեջքը և ձեռքը՝ թողնելով արյան հետք գործարանի հատակին:

Միջադեպի հետևանքով տուժողը ստացել է բաց վերք ձախ ձեռքին:

Ըստ Daily Mail-ի բացառիկ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն