Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ 2024 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը, հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում սկիզբ է առել անհիշելի ժամանակներից և սերտորեն առնչվել է մայրության պաշտամունքին:
Անահիտի գլխավոր տաճարը գտնվում էր Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում. տաճարը կողոպտվել է մ.թ.ա. 34 թվականին՝ հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսի արշավանքի ժամանակ: Նրա զինվորները Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը կոտրել և բաժանել են իրար մեջ ու տարել Հռոմ:
Լուրեր են տարածվել, թե Անահիտի արձանի վրա հարձակված առաջին զինվորը կուրացել, այնուհետև խելագարվել ու մահացել է:
Բրիտանական թանգարանում պահվող մասունքներին, ապա դրանք հայտնաբերվել են 19-րդ դարի վերջին, Երզնկայում, մի գյուղացու կողմից՝ հողագործական աշխատանքների ժամանակ: Արձանի մասունքներն ինչ-ինչ հանգամանքներում տեղափոխվել են Անգլիա, իսկ կրկնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում: