Մարտին Սկորսեզեն նշել է՝ որն է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի գլխավոր ուղերձը
Հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Մարտին Սկորսեզեն բացահայտել է դերասան Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի գլխավոր ուղերձը։ Նրա խոսքերը մեջբերում է The Guardian-ը:
Կինոռեժիսորի խոսքով՝ ֆիլմը բացահայտում է կոռուպցիան և «անսանձ կապիտալիզմի ստորությունը»։ Նա, սակայն, պարզաբանել է, որ դա արել է ոչ միտումնավոր։
Նշվում է, որ հաճախ ռեժիսորի ստեղծագործությունների հերոսները բացասական կերպարներ են, որոնց ապրելակերպը ցուցադրվում է «շատ զիլ»՝ շնորհիվ Սկորսեզեի ֆիլմարտադրության ոճի: Ընդ որում, սովորաբար բոլոր այս հերոսները «ստանում են այն, ինչին արժանի են», ինչպես, օրինակ, բրոքեր Ջորդան Բելֆորթը «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմից։