Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարների շարք՝ շնորհավորելով քրոջը. «Ծնունդդ շնորհավոր իմ լավ, իմ հրաշք , իմ խելացի, ամենաճիշտ, ամենամաքուր, ամենաազնիվ ու ամենաԻմիակն ա, ով միշտ հասկանում ու աջակցում ա ինձ։ Ընկեր՝ իր ամենաիսկական իմաստով , աշխարհի ամենալավ քույրը, ով ինձ համար քրոջից բացի եղել է նաև թե մայր ու թե հայր։ 



Իմ լավագույն խորհրդատու, իմ միակ հոգեբան, ու իմ կյանքի միակ ուղեկից։ Ես միշտ քո հաջողությամբ ավելի եմ ուրախացել քան իմ սեփական-ով, քո ձեռքբերումներով ավելի մոտիվացվել ու հպարտացել քան իմով, քեզ համար ավելի շատ եմ աղոթել քան ինքս ինձ համար։ Ու շնորհակալ եմ Աստծուն որ աղոթքներս լսել ու իրականացրել է։ 



Դու քո կյանքի լավագույն փուլում ես։ Ու Ես անչափ հպարտ եմ քեզանով, անսահման երջանիկ եմ քո երջանկությամբ,ամեն օր հիանում եմ քո մարդ տեսակով ու ամեն օր Աստծուն շնորհակալ եմ որ բախտավորություն եմ ունեցել ճանաչել քեզ։ Ես քեզ անչափ շատ եմ սիրում։ Իմացիր որ ամեն օր ու ամեն ժամ ես կողքիդ եմ, ինչ էլ որ լինի։Դու ինձ համար ամենակարևորն ես էս աշխարհում: Աշխարհը մի կողմ, դու մի կողմ։ Հիշիր որ մինչև կյանքի վերջ մենք «մեր Սուրճը միշտ միասին ենք խմելու»»:




Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն