Այսօր Թատրոնի համաշխարհային օրն է
Թատրոնի համաշխարհային օր (անգլ.՝ World Theatre Day), մասնագիտական միջազգային տոն թատրոնի բոլոր աշխատողների պատվին, նշվում է ամեն տարի մարտի 27-ին ամբողջ աշխարհում։ Այս տոնն ավանդաբար նշվում է հետևյալ խորագրով` «Թոտրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց»:
«Թատրոնի համաշխարհային օր» տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ (ստեղծվել է Պրահայում (Չեխոսլովակիա) 1948 թվականին)։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԹՄԻ-ի անդամ է դարձել 1959 թվականին, երբ ԽՍՀՄ-ի մայրաքաղաք Մոսկվայում համառուսաստանյան թատերական ընկերությունը ստեղծեց Թատրոնի միջազգային ինստիտուտի խորհրդային ազգային կենտրոնը։
Թատերական արվեստի սիրահարների համար «Թատրոնի օրը» իսկական տոն է։ Այդ օրը տեղի են ունենում հանդիսավոր միջոցառումներ, տարբեր թատերական փառատոններ, ցուցադրվում են ներկայացումների պրեմիերաներ։
Հայաստանում Թատրոնի միջազգային տոնը ամեն տարի նշվում է մարտի 27-ին նեղ մասնագիտական շրջանում։ Այդ օրը թատրոնի գործիչների միությունը կազմակերպում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գնահատվում է թատերարվեստի նախորդ տարվա ձեռքբերումները:
Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված է սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանին։