Երեկ՝ Թատրոնի միջազգային օրը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:

23-րդ «Արտավազդ»-ը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին և իրականացվում էր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո:

Մեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին, քանզի հենց մեր մշակութային ժառանգության պահպանմամբ է հնարավոր շարունակել մեր ազգային դիմագծի հարատևությունը:

Հատկապես մշակույթի, սպորտի ոլորտի ձեռքբերումներով է հնարավոր ուղղել մեր կոտրված մեջքը, աշխարհին ապացուցել, որ հայը կա ու շարունակում է արարել ու ստեղծել՝ անկախ իրեն բաժին հասած փորձություններից ու դժվարություններից:

Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ: Հույս ունեմ, որ հայ թատրոնի զարթոնքը շարունակական է լինելու, իսկ թատրոնի կողքին լինելը՝ յուրաքանչյուր արժանապատիվ հայի համար՝ մեծ պատիվ ու պատասխանություն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն