Հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժեր չեն նկատվել․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն
Հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժեր» չեն դիտարկվել, նշված է Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) X-ում տեղ գտած հայտարարությունում։
«EUMA-ն ամբողջ օրը պարեկել է հայ-ադրբեջանական սահմանը, ամեն ինչ հանգիստ է եղել, արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ EUMA-ն բոլորին մաղթում է խաղաղ Զատիկ»,- ասվում է առաքելության հայտարարության մեջ։