Իմ որդիները չսիրեցին այդ ֆիլմը։ Նրանք դա նվաստացուցիչ են համարում, եւ ես, որոշ չափով, համաձայն եմ նրանց հետ, Allure ամսագրին ասել է Շակիրան։

«Ես երկու տղա եմ մեծացնում: Ես ուզում եմ, որ նրանք նույնպես իրենց ուժեղ զգան՝ միաժամանակ հարգելով կանանց: Ինձ դուր են գալիս փոփ մշակույթի՝ կանանց հզորացնելու փորձերը, բայց՝ առանց տղամարդկանց տղամարդ լինելու կարողությունից, պաշտպան լինելուց զրկելու»,-բացատրել է նա:

«Ես կարծում եմ, որ կանանց պետք է տալ բոլոր գործիքները եւ հավատալ, որ մենք կարող ենք անել ամեն ինչ՝ չկորցնելով մեր էությունը, չկորցնելով մեր կանացիությունը: Կարծում եմ՝ տղամարդիկ ունեն իրենց նպատակը հասարակության մեջ, իսկ կանայք՝ իրենցը: Մենք լրացնում ենք միմյանց, եւ այս լրացումը չպետք է կորչի»,- նշել է երգչուհին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն