Այսօր տեղի է ունենալու Արեգակի ամբողջական խավարում, որը կլինի ԱՄՆ-ում տեսանելի Արեգակի վերջին ամբողջական խավարումը առաջիկա 2 տասնամյակի ընթացքում՝ հաջորդը 2042 թվականի ապրիլի 20-ին է։

Ըստ NASA-ի տվյալների՝ ամբողջական խավարման ընդհանուր փուլը, երբ երկինքը լիովին կմթնի, կտևի 268 վայրկյան, ստվերի լայնությունը կկազմի 199 կմ և այն կարելի է դիտել Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Մասնակի խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ մասերում: Արեգակի այս խավարումը Հայաստանի տարածքում չի դիտվի։ Ամբողջ աշխարհը կդիտի այն համացանցում և հեռուստատեսությամբ։

Ի՞նչ ազդեցություն է ունենում Արեգակի խավարումը։ Ամբողջական խավարման պահին, այն դիտարկվող կետում, օդի ջերմաստիճանը իջնում ​​է, որոշ դեպքերում նույնիսկ ավելի քան 10 °C-ով՝ համեմատած խավարմանը նախորդող ժամանակի հետ։ Ջերմաստիճանի նման կտրուկ անկումը կարող է հանգեցնել ամպերի առաջացման կամ անհետացման և քամու արագության կտրուկ փոփոխության։

Կենդանիներն ու բույսերը նույնպես արձագանքում են արևի խավարմանը, որպես կանոն, նրանք Արեգակի ամբողջական խավարման փուլի սկիզբն ընկալում են որպես գիշերվա սկիզբ: Օրինակ, մինչև ամբողջական փուլը, ցերեկային թռչունները կտրուկ դադարում են երգել և սկսում են վերադառնալ իրենց բները, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ընկնում են գետնին, մինչդեռ չղջիկները և բուերն ավելի ակտիվ են դառնում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն