Քանյե Ուեսթը եւ նրա կինը՝ Բիանկա Սենսորին, շատ են ցանկանում երեխա ունենալ եւ ամեն ջանք գործադրում են դրա համար, հայտնում է In Touch-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

«Քանյեն անպայման ուզում է եւս մեկ երեխա  ունենալ եւ ասում է, որ Բիանկան հիանալի մայր կլինի: Նա, իրականում, շատ լավ է շփվում իր երեխաների հետ:»,-նշում է ինսայդերը։

Ռեփերի նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, աջակցում է նրանց այս հարցում։ «Քիմին եւս դա ձեռնտու է: Նա գիտի, որ Քանյեն ցանկանում է հնարավորինս շատ երեխաներ ունենալ»,- բացատրում է ինսայդերը:

Բիանկան շատ լավ հարաբերություններ ունի Քիմ Քարդաշյանի եւ Քանյեի երեխաների հետ։

Չնայած պնդումներին, որ Քանյեն խիստ հսկողության տակ է պահում իր ներկայիս կնոջը եւ ստիպում է նրան բաց հագնվել, աղբյուրը նշում է, որ դա այդպես չէ։ «Բիանկան չափազանց խելացի է, լավ կրթված եւ շատ հավակնոտ», -ասում է նա,-«Այն պնդումները, թե նա զոհ է, հեռու են իրականությունից: Նա, իսկապես, վայելում է այն ուշադրությունը, որը ստանում է հանրության կողմից՝ մերկացնելով իր մարմինը»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն