Հակաօքսիդանտի հիմքով հավելումը դանդաղեցնում է ուղեղի և մկանների ծերացումը. IJMS
Ճապոնայի Սիբաուրա տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները տարեց մկների շրջանում տարիքային ճանաչողական ընդունակությունների անկումն ու մկանային թուլացումը դանդաղեցնող հակաօքսիդանտ հավելում են ստեղծել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են ճապոնական International Journal of Molecular Sciences (IJMS) գիտական ամսագրում:
Գիտնականները հետազոտության ընթացքում մի քանի տեսակի հակաօքսիդանտների խառը հավելում են ստեղծել և դրանք փորձարկել մկների վրա: Հակաօքսիդանտներն օրգանիզմում ազատ ռադիկալների (մարմնում կուտակվող հատուկ մոլեկուլների) առաջացած օքսիդատիվ պրոցեսների դեմ պայքարող նյութեր են: Ըստ գիտական հանրության մեջ ընդունված կարծիքի՝ ազատ ռադիկալների պատճառած վնասը ծերացման գործընթացի խթանման հիմք է դառնում: Գիտնականների ստեղծած փորձարարական հավելումը կոչվում է TwX, որը ներառում էր նիացին, ռիբոֆլավին, ինչպես նաև սաթաթթու և ասկորբինաթթու։
Ճապոնացի գիտնականները ՝ մեկամսյա դիետիկ միջամտության ընթացքում TwX հավելումը հեղուկ վիճակում ընդգրկել են մի խումբ տարեց մկների սննդակարգում։ Նշվում է, որ հետազոտությանը մասնակցել են նաև միավորված վերահսկիչ խումբ ընդգրկված մկներ, որոնց հավելումը չի տրվել:
Ամբողջ գիտափորձի ընթացքում գիտնականները պարբերաբար գնահատել են կրծողների ճանաչողական կարողությունները և հետևել նրանց մկանային ուժի փոփոխությանը: Պարզվել է՝ շարունակական հավելումները բարելավվել են մկների ուշադրությունը և տարածական հիշողությունը։ Փորձարարական խմբի տարեց կրծողները սկսել են ավելի լավ կողմնորոշվել հատուկ ստեղծված լաբիրինթոսներում։ Բացի դրանից, կենդանիները՝ կմախքի մկանների ուժեղացման շնորհիվ ավելի շարժունակ են դարձել:
Գիտնականները ենթադրել են, որ խառը հակաօքսիդանտ հավելումների կիրառումը կարող է համանման օգտակար ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա: Այնուամենայնիվ, մարդկանց մոտ թուլամտության և մկանային թուլության առավել արդյունավետ կանխման համար նման հավելումների չափաքանակը և բաղադրությունը, դեռևս պետք է հաստատվեն: