Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը։ Ջիմմի Քիմելի շոուի եթերում հաղորդավարը մի քանի հարց է տվել՝ պարզելու այն լուրերի իսկությունը, որոնք նա լսել է Քարդաշյանի մասին, օրինակ՝ արդյոք նա վարսահարդարիչով չորացնո՞ւմ է իր զարդերը նախքան դրանք կրելը:

«Միանգամայն ճիշտ է»,- պատասխանել է Քարդաշյանը,-«Որովհետեւ ես չեմ ուզում սառել, իսկ երբ դու կրում ես սառը զարդեր կամ կայծակաճարմանդով այլ բաներ, դու, պարզապես, ուզում ես, որ դրանք տաք լինեն»:

Քարդաշյանը հաստատել է, որ քնում է կիսաբաց աչքերով, ամեն երեկո քնելուց առաջ լվանում է ոտքերը եւ իր 14-ամյակը նշել է Մայքլ Ջեքսոնի Neverland Ranch-ում։

Նա նաեւ հաստատել է, որ նախընտրում է, որ իր Starbucks-ի բաժակի կափարիչը բացի ինչ-որ մեկը: «Դա ճիշտ է, ես ատում եմ այդ զգացումը»,- խոստովանել է Քարդաշյանը: «Գավաթից դուրս եկող կափարիչը ինձ համար գրատախտակը եղունգներով ճնկռելու պես մի բան է»։

Այնուամենայնիվ, պարզվել է, որ, ի հակադրություն շշուկների, Քարդաշյանի ոտքերից մեկը չունի վեց մատ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն