Channel 4-ի՝ երկու մասից բաղկացած «Դիմակազերծված Սփեյսին»/ «Spacey Unmasked» վավերագրական ֆիլմը «դատաբժշկական հայացք» է նետում Քեւին Սփեյսիի հաբավին ու նրան ուղղված մեղադրանքներին:

«Ինձ թվում էր, թե ես նայում եմ անհոգի հրեշի»,-ֆիլմի դրվագներից մեկում Քեւին Սփեյսիի ենթադրյալ սեռական ոտնձգության մասին խոսելիս ասում է դերասան Դենիելը:

Ֆիլմում 10 տղամարդ, ներառյալ Դենիելը, պատմում են Սփեյսիի կողմից բռնության ենթարկվելու մասին: Նրանցից ոչ մեկը 2023 թվականի հուլիսին չի մասնակցել լոնդոնյան դատավարությանը, որտեղ դերասանն արդարացվել է ինը մեղադրանքներից, եւ բոլորը, բացառությամբ մեկի, նախկինում երբեք չեն բարձրաձայնել թեմայի շուրջ:

Մեղադրանքները վերաբերում են ենթադրյալ արարքներին, որոնք տեղի են ունեցել 2001-ից 2013 թվականներին։ Սփեյսին 2004-ից 2015 թվականներին եղել է Լոնդոնի Old Vic թատրոնի գեղարվեստական ​​ղեկավարը։

Ֆիլմը ներկայացնում է մի խումբ տղամարդկանց վկայությունները, որոնց անուններն է միայն հրապարակվում:

Տուժածներից շատերը պնդում են, որ Սփեյսին խոստացել է օգնել իրենց կարիերայում, բայց, իրենց իսկ խոսքով, շուտով հասկացել են, որ դա տեղի է ունեցել «սեքսուալ ծառայությունների» փոխարեն, որոնք հաճախ իրականացվել են նկարահանման հրապարակում:

Ինքը՝ Սփեյսին, X-ի հաղորդագրության մեջ ասել է, որ Channel 4-ն իրեն բավարար ժամանակ չի տվել մեղադրանքներին արձագանքելու համար եւ չի ներկայացրել «բավարար մանրամասներ՝ այդ հարցերը հետաքննելու համար»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն