Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները հասել են Իջևան։

«Տա հույս» երգչախումբը քայլերթի մասնակիցներին դիմավորեց Հայաստանի և Արցախի օրհներգերով։

«Այս բեռը մերն է, պետք է մենք էլ փակենք այն պարտքը, հաշիվը, որ մենք ունենք մեր պարանոցին դրած։ Բեռը հաջորդ սերունդներին չպետք է հասնի»,- ասաց Բագրատ Սրբազանը։ 

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Կիրանցից քայլերով շարժվել են Երևան։

Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Քայլերթի մասնակիցները հասել են  Սարիգյուղ։ Քայլերթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ 

Քայլերթի ընթացքում անընդհատ նոր մարդիկ են միանում։ Նրանց դիմավորում են ծափահարություններով։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն