Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի անցկացվել է հուլիսի 7-14-ը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ
Ոսկե ծիրան - «Չիրետտայի ավետարանը», Կարոլինե ֆոն դեր Թան
Արծաթե ծիրան - «Տարօրինակ ուղի», Գուտու Պարենտի
Հատուկ հիշատակում - «Մենություն»,Նիննա Պալմադոտտիր
Տարածաշրջանային մրցույթ
Ոսկե ծիրան - «Մենք ներսում ենք», Ֆարահ Քասեմ
Արծաթե ծիրան - «Իմ գողացված մոլորակը», Ֆարահնազ Շարիֆի
Հատուկ հիշատակում - «Լինում է, չի լինում», Էմիլի Մկրտչյան
Fipresci-ի մրցանակ - «Լինում է, չի լինում», Էմիլի Մկրտչյան
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ անվանակարգ
Ոսկե ծիրան - «Տուն», Հրանտ Վարժապետյան
Արծաթե ծիրան - «Արմատ», Աննա Մկրտումյան