Տիմատին, հետևելով Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին, տեսանյութ է հրապարակել, որում Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսնու հետ միասին հայտարարել է, որ Wildberries-ը փորձում են զավթել և խնդրել է բիզնեսը վերադարձնել ընտանիքին:

Ռեփերը նշել է, որ այս հարցում ամբողջությամբ Տատյանա Բակալչուկի ամուսնու՝ Վլադիսլավի կողմից է։

Ավելի վաղ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը հերքել է ամուսնու՝ Վլադիսլավի հայտարարությունները՝ հայկական ծագում ունեցող գործարարներ Ռոբերտ և Լևան Միրզոյանների կողմից ընկերությունը զավթելու մասին:

Telegram-ում հրապարակած իր տեսաուղերձում Բակալչուկը հավաստիացրել է, որ ոչ մի զավթում չկա, իսկ իր մոտ ամեն ինչ լավ է և ինքը «պատանդ» կամ «Կովկասի գերուհի» չի դարձել: Նա ակնարկել է, որ երեխաներին չի լքել։

Ավելի վաղ Վլադիսլավը հայտարարել էր, որ ապրիլին Տատյանան հեռացել է տնից, իսկ ինքն ամռանը հեռացվել է Wildberries-ում աշխատանքից, ուստի Russ ընկերության հետ Wildberries-ի միաձուլման գործարքի կապակցությամբ նրան «փաստի առաջ են կանգնեցրել»։ Վլադիսլավի խոսքով՝ ընթանում է ընկերության ռեյդերային զավթումը։ Նա օգնության համար դիմել Է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին, որը խոստացել է պաշտպանել օրինական բիզնեսը և կնոջը վերադարձնել ընտանիք:

«Ես ոչ մեկից չեմ թաքնվում և ոչինչ չեմ թաքցնում։ Փոքր երեխաները մայրիկիս հետ այժմ արձակուրդում են, իսկ մեծերին անձամբ գնացքով նախորդ օրն այլ քաղաք եմ ճանապարհել։ Ես գտնվում եմ Մոսկվայում, որտեղ էլ աշխատում եմ», – նշել է Բակալչուկը։

Առցանց հարթակի հիմնադիրը նշելէ, որ Վլադիսլավն իսկապես տնօրինում է բաժնետոմսերի 1%-ը, սակայն չի մասնակցում ընկերության կառավարմանը: Բակալչուկը հայտնել է, որ վերջերս թիմի հետ որոշում է կայացրել վերափոխվելու անհրաժեշտության մասին՝ աճի և զարգացման տեմպերը պահպանելու համար․ «Գործարքն ամբողջությամբ հավանության է արժանացել։ Ինձ ոչ մեկից փրկել պետք չէ։Ինչի համար և ինչ նպատակով է Վլադիսլավը մոլորեցնում այլ մարդկանց, ում կողմից և ինչ նպատակով է հորինվել անհասկանալի արշավանքով պատմությունը՝ ինձ համար մեծ առեղծված է»։

Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Վլադիսլավը որոշել է հանրայնացնել իրենց ընտանեկան խնդիրները: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդու անձնական կյանքն այդ մարդու գործն է․ «Ուրախ կլինեմ, եթե ինձ թույլ տան անձնական կյանքի մանրամասները չբարձրաձայնել։ Այնուամենայնիվ, ես հաստատում եմ ամուսնալուծության գործընթացի սկիզբը»։

Ավելի վաղ Վլադիսլավը հաստատել էր, որ իրեն է պատկանում կնոջ ընկերության բաժնետոմսերի միայն 1 %-ը: Բայց նա կարծում է, որ ամուսնալուծության դեպքում, ամուսնական պայմանագրի բացակայության հիմքով, ամուսինների միջև գույքը պետք է հավասար կիսվի։ Տղամարդը մտադիր է դատարանի միջոցով ստանալ իր գույքային մասը, սակայն հույս ունի, որ գործը դրան չի հասնի:

Գործարարը հայտարարելէ, որ ընկերությունների միավորումը «համաձայնեցված էր ամուսնու հետ», և նա ներկա է գտնվել միավորված ընկերության նոր կառուցվածի թոփ-մենեջմենթի շնորհանդեսին: Գրառմանը նա կցել է լուսանկար, որում պատկերված են Բակալչուկները և Ռոբերտ Միրզոյանը։

Readovka տելեգրամ-ալիքըհայտնում է, որ Russ Outdoor-ը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, բայց ներկայում անցել է ռուսական իրավազորության ներքո: Լրատվականը նշումէ, որ տվյալ ընկերությունն ու Wildberries-ը հիմնել են «РВБ» համատեղ ձեռնարկությունը, որտեղ իսկապես հոսում են օնլայն առևտրի հարթակի ակտիվները։ Նոր ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 20 մլն ռուբլի․ արդեն իսկ նրա կառավարման ոլորտ են անցել Wildberries-ի մի շարք ֆիրմաներ։

Հիշեցնենք, որ Wildberries-ը հունիսի 18-ին հայտարարել է Russ արտաքին գովազդի օպերատորի հետ միավորվելու մասին։ Այն ժամանակ Բակալչուկը հայտնել էր, որ կգլխավորի միավորված ընկերությունը, իսկ գործարքի մանրամասների մասին խոստացել էր պատմել Դաշնային հակամենաշնորհային ծառայության հետ համաձայնեցումից հետո: Նա ավելացրել էր, որ միավորումը չի ազդի Wildberries-ի աշխատանքի վրա:

Միրզոյան եղբայրները՝ Ռոբերտը և Լևանը, գովազդի ռուսական շուկայում գործում են արդենշատ երկար ժամանակ։ Ավագ եղբայրը՝ Ռոբերտը, ծնվել է Թբիլիսիում, 2002 թվականից աշխատում է ռուսական գովազդային շուկայում. այդ ժամանակ նա ստեղծել է «Վերա-Օլիմպ» ընկերությունը։ Հենց նա է ղեկավարում Russ Outdoor-ը 2019 թվականից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն