Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
«Հյուսիս-հարավ»-ի «Տրանշ-2»-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 1-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
«Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են, որ տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։