Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։ 

«Հարգելի քաղաքացիներ, հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներ, մեր ստացած տեղեկատվությունների համաձայն՝ անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց և օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրում են անձնական և բանկային տվյալներ։

Հաքերային հարձակումներից պաշտպանվելու համար խնդրում ենք զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր շահառուների հետ հեռախոսազանգերի միջոցով անձնական և բանկային տվյալներ երբեք չի քննարկում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայկական Կարմիր խաչի ընկերության թեժ գծի հեռախոսահամարին 81 84»,- գրել է Հայկական Կարմիր խաչի ընկերության մամուլի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն