6 մարզի 13 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրերի համար կհատկացվի 1 մլրդ 428 մլն դրամ
Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Նախագծով առաջարկում ենք համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 6 մարզի 13 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրի համար գումար հատկացնել 1 մլրդ 428 մլն դրամի չափով, և այս հատկացումն էլ եթե իրականացնենք, արդեն կդառնա, որ այս տարվա ընթացքում միայն սուբվենցիոն ծրագրերի համար Կառավարությունը հատկացրել է 13 մլրդ 730 մլն դրամ»:
Նա նշեց, որ Արարատի մարզին կհատկացվի 423 մլն դրամ, Արմավիրի մարզին՝ 425 մլն, Գեղարքունիքի մարզին՝ 16 մլն, Լոռու մարզին՝ շուրջ 174 մլն, Կոտայքի մարզին՝ 31 մլն, Շիրակի մարզին՝ 356 մլն դրամ: