Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կետրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 19-25-ը:

Սևանա լճի մակարդակը օգոստոսի 19-25-ն իջել է 2սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (25.08.24 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 46 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.185 մլն խմ, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 25-ը ներառյալ՝ 175.560 մլն խմ:

Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 19-25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 8.889 մլն խմ, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից օգոստոսի 25-ը ներառյալ՝ 102.679 մլն խմ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն