Ես սատանիստ եմ․ ՔՊ-ական
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է՝ մասնակցելու՞ է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը, հրավեր ստացե՞լ է: Գաբրիելյանը հավանաբար որոշել է օրիգինալ պատասխան տալ և ասել է. «Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել»:
Ավելի վաղ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանն ասել էր, որ Գերագույն հոգևոր ժողովի որոշմամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հրավիրվել են նաև իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ պատգամավորները: