Իմ տարեկան աշխատավարձը մոտ 30 մլն դրամ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողովի շրաջնակներում  լրագրողների հետ զրույցում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը 8 մլն դրամով «Պորշ» մակնիշի մեքենա է գնել:

«Եթե ուսումնասիրեք իմ հայտարարագիրը, բարի լինեիք նաեւ իմ օրինական մուտքերն ուսումնասիրել:

Իմ աշխատավարձի չափը հայտարարագրում նույնպես նշված է, եւ այդ «Պորշը» իմ աշխատավարձի մի փոքր մասն է, այդ մեքենան 10 տարեկան մեքենա է, պատկերացնո՞ւմ եք»,- ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն