ԱՄՆ 45-րդ նախագահ, հանրապետական նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ։  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաղորդմամբ, Դոնալդ Թրամփը վերահաստատել իր աջակցությունն Արցախի հայերին և հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը։

Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքը՝  ներկայացնելով որպես ուժեղ, խելացի և դինամիկ։

Ի պատասխան՝ Արամ Առաջինն իր երախտագիտությունն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ հայ ժողովրդին սատարելու հրապարակային հայտարարության համար և ընդգծել ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության կենսական նշանակությունն այս ճգնաժամային պահին։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հույս է հայտնել, որ նոր վարչակազմով Միացյալ Նահանգները լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին, մասնավորապես՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների և էթնիկ զտումների համար պատասխանատվության ապահովման հարցերին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն