Նիկոլ Փաշինյանը հոդված է հրապարակել «Արմենպրեսում»։ Հոդվածը վերնագրված է «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են»։

Հոդվածում անդրադառնում է Ադրբեջանի մեղադրանքներին, թե Հայաստանը սպառազինվում է և պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա։

Ըստ Փաշինյանի, կա՛մ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կա՛մ ինքը հարձակվելու մտադրություն ունի և փորձում է դա իրագործելու հիմքեր ձևավորել:

Այնուհետև ենթավերնագրով պատասխանում է հարցերին՝

«Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա»

Այստեղ Փաշինյանի հիմնական պատասխանն այն է, որ Հայաստանն իսկի իրենից օկուպացված 200 քառակուսին չի պատրաստվում զենքով հետ բերել, էլ ուր մնաց հարձակվի։

«Արդյո՞ք սպառազինվում է Հայաստանի Հանրապետությունը» 

Սակայն Փաշինյանն այդպես էլ չի պատասխանում հարցին՝ Հայաստանը սպառազինվում է, թե ոչ։ Ընդամենը գրել է, թե Հայաստանն իր բանակը բարեփոխում է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ