Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիր: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Ըստ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ օդի աղտոտվածության պատճառների մեծ մասը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, սակայն կան նաև մարդածին գործոններ՝ շինարարությանը, հանքերին, տրանսպորտին, ջեռուցմանը, աղբավայրին վերաբերող:

«Մեր հիմնական խնդիրը լինելու է մարդածին հատվածի վերաբերյալ նոր կարգավորումներ մտցնելը, և այստեղ պետք է լինենք պրոակտիվ՝ անկախ նրանից, թե դա մեր ֆունկցիան է, թե` օրենսդրական փոփոխություն։ Սա մեր պատասխանատվությունն է, մենք ենք հանձն առնում այս ծրագիրն առաջ տանելու, նաև՝ գործընկերների հետ աշխատելու և իրենց կարծիքը հաշվի առնելով՝ առաջ գնալու։

Բայց ուզում եմ սեփականության զգացողությունը ծրագրի նկատմամբ լինի մերը, այսինքն՝ մեր պատասխանատվությունն է, մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք»,- ասաց նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն