Կառավարության շենքի մոտ այսօր հավաքվել էին շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությամբ շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

Բողոքողներն առաջարկում են փոփոխությունը 6 ամսով հետաձգել, խոսել տնտեսվարողների հետ, հասկանալ նրանց խնդիրները և միասնական լուծում գտնել:

Բողոքի ժամանակ ցուցարարներից ոմանք նաև քաղաքական հայտարարություններ են արել, որոնք զարգացում չեն ունեցել:

Տնտեսվարող Հակոբ Ավագյանն առաջարկել է. «Հինգշաբթի օրը Կառավարության նիստ է, առնվազն այդ Կառավարության նիստին [թող] բանավոր հայտարարություն անեն, որ պատրաստակամ են հետաձգել, ու սկսենք երկխոսել»:

ՀՀ վարչապետի աշխատակազմի դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանն ասել է, որ որոշում կայացնելու համար պետք է ներկայացվածն ուսումնասիրվի՝ հասկանալու համար, թե ի՞նչ բացեր կան:

«Ձեզ, ըստ էության, և՛ ֆինանսների փոխնախարարը, և՛ ՊԵԿ նախագահն այդ առաջարկությունն արեց:

Կառավարությունը պատրաստակամ է ձեր բոլոր խնդիրները լսել, որովհետև հետաքրքրված է, որ դուք խնդիր չունենաք: Այսինքն՝ այդ խնդիրները լուծելու պատրաստակամություն, երկխոսության պատրաստակամություն Կառավարությունն ունի և ցուցաբերում է»,- ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն