2025 թվականի հունվարի 1-ին գիտաշխատողների բազային վարձատրությունը ավելացել է 100-300 տոկոսով: Այն թվերը, որոնք գործում էին 2021-ին, որոնք ուղղակի նշանակում էին, որ գիտության ոլորտ որևէ նոր մեկը մուտք չի գործի, որովհետև այդ թվերը նույնիսկ որևէ տրամաբանությունից զուրկ կարող եմ համարել, այսօր մենք արդեն ունենք բավականին մրցունակ բազային ֆինանսավորում: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«ԵՊՀ-ում ունենք գիտաշխատողներ, որոնց վարձատրությունը շատ ավելին է, քան պետական բարձրաստիճան պաշտոնյաներինը հենց իրենց աշխատանքի շնորհիվ: Նրանք բազային ֆինանսավորում են ստանում, մի քանի դրամաշնորհ ունեն, դասախոսական աշխատավարձ են ստանում: Իհարկե, այս պահին առավելապես բնագիտական ոլորտի գիտաշխատողներն են, որ ավելի ակտիվ են»,- ասաց նախարարը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն