Համաժողով՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը
Մարտի 1-ին և 2-ին՝ ժամը 10:00-17:00-ն, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովը՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։
Այն կազմակերպում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/3nw6bpda:
Գրանցումների վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 19-ն է:
Համաժողովի գլխավոր թեման է «Շարունակական մասնագիտական զարգացում՝ բարելավված հմտություններ, բարելավված դասավանումը»: Նպատակն է խթանել ՀՀ պետական դպրոցներում դասավանդող անգլերենի ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացումը և մասնագիտական գործունեության ձևերը, ինչպես նաև ստեղծել հարթակ՝ քննարկելու և ուսումնասիրելու անգլերենի դասավանդման ընթացիկ միտումներն ու պրակտիկան շարունակական մասնագիտական զարգացման շրջանակի և գործունեության ձևերի տեսանկյունից, հնարավորություն տալ ուսուցիչներին հաղորդակցվելու իրենց գործընկերների հետ և կիսվելու իրենց փորձառությամբ տարբեր ելույթների և աշխատարանների միջոցով:
Հարցերի դեպքում պետք է կապ հաստատել Բրիտանական խորհրդի ծրագրերի համակարգող Մարիամ Արզումանյանի հետ (էլ. հասցե՝ [email protected]):
Մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/5au8w9bh: Մասնակիցների քանակը սահմանափակ է. առաջնահերթությունը կտրվի առավել վաղ գրանցված ուսուցիչներին։