Meta-ն մտադիր է իրականացնել աշխարհի ամենաերկար ստորջրյա մալուխային նախագիծը
Ամերիկյան Meta ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է իրականացնել աշխարհի ամենաերկար ստորջրյա մալուխային նախագիծը, որի նպատակն է միացնել ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան և այլ տարածքներ: Տեխնոլոգիական ընկերությունը հայտնել է, որ Project Waterworth-ը ենթադրում է 50,000 կմ երկարությամբ ստորջրյա մալուխի անցկացում: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ըստ Meta-ի՝ այն կլինի 24 մանրաթելային զույգ համակարգ օգտագործող ամենաերկարը մալուխը՝ ապահովելով ավելի մեծ հզորություն և օգնելով աջակցել արհեստական բանականության նախագծերին:
«Project Waterworth-ն արդյունաբերության ոլորտում առաջատար կապ կապահովի ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Հարավային Աֆրիկայի և այլ կարևոր տարածաշրջանների համար: Այս նախագիծը թույլ կտա ավելի մեծ տնտեսական համագործակցություն, կհեշտացնի թվային ընդգրկումը և հնարավորություններ կբացի այս տարածաշրջաններում տեխնոլոգիական զարգացման համար: Օրինակ, Հնդկաստանում, որտեղ մենք տեսնում ենք զգալի աճ և ներդրումներ թվային ենթակառուցվածքում, Waterworth-ը կօգնի արագացնել առաջընթացը և աջակցել երկրի հավակնոտ ծրագրերին իր թվային տնտեսության համար», - ասվում է Meta- հրապարակման մեջ: