«Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի հայտերի ընդունելություն
Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը:
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ մրցանակն ուղղված անհատների, հաստատությունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կրթության և կայուն զարգացման ոլորտներում իրականացված բացառիկ նախագծերի ու ծրագրերի պարգևատրմանը:
Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում՝ https://www.unesco.org/en/prizes/education-sustainable-development հղմամբ:
Յուրաքանչյուր երկրից կարելի է ներկայացնել առավելագույնը 3 հայտ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: Ինքնառաջադրվող հայտերը չեն ընդունվելու։ Հայտերը պետք է համապատասխանեն մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին։
Պատշաճ լրացված հայտաձևն ու փաստաթղթերի ամբողջական փաթեթներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին մինչև 2025 թվականի մարտի 30-ը:
Հայտերը ներկայացնելու ուղեցույցը կցվում է: