31/36 տեղամասային կենտրոնում հանձնաժողովը թույլատրել է, որ մայրը քվեարկի անգործունակ ճանաչված որդու փոխարեն․ այս մասին հայտարարություն է տարածել Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը։

««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձինք։

Այս դեպքում, այդ քաղաքացու անունն ընդհանրապես պետք է ընտրողների ցուցակից բացակայեր»,-ասված է հայտարարության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն