Սուրեն Ֆահրադյանն ընտրել է զինվորականի մասնագիտությունը։ Պայմանգրային զինծառայող էր, երբ 2020 թվականի սեպտեմեբերի 27-ին ադրբեջանական կողմը սանձազերծեց լայնածավալ պատերազմ։

7 երեխայի մայր Սանամ Պետրոսյանը Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում ասաց, որ դժվարությամբ պահել, մեծացրել է երեխաներին․ «Սուրենը շատ նպատակներ ուներ, այն էլ, չհասավ։ Իմ բոլոր տղաներն էլ լավն են, բայց ինքն առանձնահատուկ էր»։

Ասում է՝ որդին հարգել ու սիրել է բոլորին և դա եղել է փոխադարձ։ Սուրենն աշխատել է Ստեփանակերտում։ Մայրն ընդգծում է որդու աշխատասիրությունը։

Ծառայությունն էլ Սուրենն անցկացրել է Արցախում, մոր խոսքով՝ երբեք չի բողոքել․ «Սիրում էր, որ եկել էր բանակից, միշտ էլ ասում էր՝ պետք է գնամ, գնացին․․․։ Դեմ էինք, չէինք ուզում, բայց արդեն որոշել էր։ Երեք անգամ դիմել էր, պայմանագիրը չէր եղել, բայց արդեն 4-րդ անգամ գնաց, ստացվեց։ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին ընդունվեց, 27-ին սկսվեց պատերազմը»։

Սուրենը պատերազմից 6 ամիս առաջ ամուսնացել էր, երեխաներ ունենալ չհասցրեց։ Զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Քարվաճառում։

Մանրամասները՝ տեսանյութում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն