Արտերկրի 3 գիտնականներ նախագիծ կիրականացնեն Հայաստանում
Ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում - 2025» մրցույթի արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:
Ըստ գիտական մրցույթի արդյունքների՝ արտերկրի ևս 3 գիտնականներ ՀՀ գիտական կազմակերպություններում կիրականցնեն հնգամյա նախագիծ: Այդ նպատակով համապատասխան գիտական կազմակերպություններում կստեղծվեն ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ:
Նշենք, որ 2022 թվականից անցկացվող այս մրցույթի շրջանակում ընդհանուր առմամբ ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական նախագիծ: