Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 23-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ.

Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Կապամոնտաժվի նաև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտա — Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն