Մահացել է լրագրող, քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը
Անսպասելի եւ վաղաժամ կյանքից հեռացել է «Ռադիո Հայ Հայաստան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և հաղորդավար Արմեն Հովհաննիսյանը։
Արմեն Հովհաննիսյանը ոչ միայն լրագրող էր, այլեւ հասարակական գործիչ, քաղաքագետ, որն անդրադառնում էր Հայաստանի համար օրախնդիր թեմաներին։