«Թանգարանների գիշեր» միջոցառման այս տարվա խորագիրն է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»։

Այս տարի «Թանգարանների գիշեր»-ը և Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 17-ին և 18-ին է, թանգարանների մուտքն անվճար է:

Միջոցառումներին տարբեր ծրագրերով միացել են հայաստանյան բոլոր թանգարանները՝ հիմնական ցուցադրություններով և հատուկ ծրագրերով։ 

Հայաստանի պատմության թանգարանում կկայանա մշտական ցուցադրության վերաբացում՝ «Պետականության վերականգնման ուղիներով (15-18-րդ դդ․)» խորագրով, ինչպես նաև բարբառներով շրջայց-էքսկուրսիա՝ «Մեր պատմությունը` մեր բարբառներով»։

Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվեն երկու կրթական ծրագրեր՝«Բացահայտելով թանգարանը» և «Ժանրերը կերպարվեստում» խորագրով։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կներկայացվի երկու ժամանակավոր ցուցադրություն «Վահան Տերյանը՝ ուսանող» և «Պատում՝ մեկ իրի․ Կոմիտաս վարդապետի սրինգը» խորագրով։

Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը կներկայացնի դասախոսություն՝ Մատենադարանի ձեռագրերի վերականգնման գաղտնիքները» (բանախոսներ` Մատենադարանի ավագ վերականգնողներ Արթուր Պետրոսյան և Արտավազդ Այվազյան)։

Ցուցադրություններ կլինեն երևանյան բոլոր թանգարաններում, տարատեսակ միջոցառումներ կանցկացվեն նաև մարզային թանգարաններում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն