Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
Մայիսի 20-ին տեղի է ունեցել բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:
Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։